Չեմ նշանակվել օպերային թատրոնի տնօրեն և չեմ էլ նշանակվելու. Արմեն Սարգսյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր Օպերայի թատրոնի տնօրեն նշանակվելու մասին լուրերին:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Հետաքրքիր օր էր, ինչ խոսք )))
Հարգելիներս, սիրելիներս ես չեմ նշանակվել օպերային թատրոնի տնօրեն և չեմ էլ նշանակվելու:
Հարգում եմ բոլորիդ, հարգում եմ բոլորիդ կարծիքը, բայց ինձ համար ամեն ինչից վեր է օրենքը: Ապրեք օրենքով, գործեք օրինական:
Սիրում եմ բոլորիդ, կշարունակեմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:
Ավագանու անդամը գրառմանը կցել է նաև հասարակական գործիչ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի գրառումը, որում ասվում էր. «Իմիջայլոց, ծանոթացեք մեր օպերայի նոր տնօրենն է` Արմեն Սարգսյանը:
Չեք պատկերացնի ոնց եմ ծիծաղում դեբիլների ապստամբության վրա»: