ԵԿՄ-ում լարված վիճակ է. «Փաստ»
Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, բավական անորոշ ու լարված վիճակ է «Երկրապահ» կամավորականների միությունում: Բանն այն է, որ թեպետ ԵԿՄ նախագահի հարցը հանգուցալուծվել է, սակայն ներքին այլ անհանգստություններ կան. մասնավորաբար ԵԿՄ շատ անդամներ դժգոհ են կառույցում իրականացվող դերաբաշխումներից:
Ավելին, խոսակցություններ են շրջանառվում, որ քիչ չեն նաեւ ԵԿՄ-ին իրենց անդամակցությունը դադարեցնել ցանկացողները: Ըստ նույն աղբյուրների, հիմնական դժգոհություններից մեկն այն է, Սասուն Միքայելյանը ակտիվորեն կառույց է ներառում ՔՊ-ականների, ինչը մտահոգություն է առաջացնում, որ հիմալ էլ նոր իշխանություններն են ուզում ԵԿՄ-ն ներքաշել քաղաքականության մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում