Ադրբեջանը Բելառուսից հրետանային կրակի կառավարման «Լեկտոր» համակարգեր է գնել
Ադրբեջանը Բեալռուսից հրետանային կրակի կառավարման «Լեկտոր» 7A0917 դյուրակիր համակարգեր է գնել։ Ադրբեջանական բանակի զինանոցը համալրած նոր համակարգը փորձարկվել է ադրբեջանական բանակի 2019-ի մարտին տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ, հայտնում է Panarmenian. net-ը:
Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ` Համակարգն ունի կառավարման 3 մակարդակ: Դրանից կարող են օգտվել գումարտակի հրամանատարը, ավագ սպան և հաշվարկի հրամանատարը: Համակարգի կազմում ընդգրկված են պլանշետային համակարգիչը, գրպանի հաշվիչը, ռադիոկայանը, հետախուզման սարքը և ավտոմատ օդերևութաբանական կայանը: Բացի կայանից, մնացած մասերն արտադրված են Բելառուսում: