Մեքենաները թանկանալու են 4-4,5 անգամ․ Միքայել Մելքումյան
Այսօր ԱԺ-ում քննարկվեց ԱԺ-ում քննարկման ներկայացվեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ մաքսատուրքերը, որոնց պատճառով, ըստ պատգամավորի, մեքենաները թանկանալու են 4-4,5 անգամ։ Պատգամավորը նշեց, որ դրա պատճառով, ըստ նրա, Հայաստանը կորցնելու է մոտ 50 միլիոն դոլար։
Մելքումյանը կառավարությանը կոչ արեց վերստին բանակցություններ անցկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որպեսզի ԵԱՏՄ այդ մաքսատուրքի վճարները հետաձգվեն, և հայաստանցիները կարողանան նույն ցածր մաքսատուրքերով մեքենաներ ներկրել արտերկրից։