Մարդուն չի կարելի նեղացնել․ հեղափոխությանը մասնակցել են՝ ավելի լավ ապրելու համար․ Ծառուկյան
«Դեմ ենք, որ մարդիկ աշխատանքից ազատվեն, աշխատանք չունենան: Այսօր այնքան աշխատատեղ պետք է բացվի, որ գնացածները հետ դառնան: Մարդիկ հեղափոխությանը մասնակցել են՝ ավելի լավ ապրելու համար: Եթե 20-30 հազար մարդ պետք է գործազուրկ լինի, կամ արտագաղթի ճանապարհն ա բռնելու, կամ աղքատության մեջ ա մնալու՝ նպաստ ստանա, դրանով պետության բեռն ավելի ա մեծանալու։ Մարդուն չի կարելի նեղացնել, պետք է գնահատել ըստ արդյունավետության»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Քաղաքականություն

Պատահարներ