Քաղաքականություն
Մոտ 1000 աջ ղեկով մեքենայի ներմուծումը կկարատվի մինչև մայիսի 1-ըՄոտ 1000 աջ ղեկով մեքենայի ներմուծումը կկատարվի մինչև մայիսի 1-ը
Gohar Vardanyan
1 րոպե
275 դիտում
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ օրենքի ընդունման դեպքում հնարավորություն կտրվի մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցները, այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև մայիսի մեկը:
«Նոր գնված մեքենաներին դա չի վերաբերում», - ասել է նախարարը, ապա տեղեկացրել, որ խոսքը մինչև հազար ավտոմեքենայի մասին է:
Արշակյանը խորհուրդ տվեց ՀՀ քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ ղեկը փոխելով ՀՀ ներմուծելու մեխանիզմից. «Այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, միգուցե նաեւ օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի վատ վիճակում կամ սխալ փոխված ղեկով մեքենաները չներմուծվեն Հայաստանի տարածք։ Առաջին հերթին կցանկանայի մեր քաղաքացիներին հորդորել, որ մեքենա գնելիս եւ պարտադիր տեխզննում անցկացնել եւ եթե դրանք պատշաճ վիճակի չեն, համապատասխան փոփոխություններ արվեն մինչեւ վարելը: Երկրորդ, մենք տեխզննության արդիականացման պրոցեսում ներառել ենք հստակ խստացում ղեկային համակարգի եւ արգելակների մասով: Տեխզննության ժամանակ այդ օղակները խտագույնս ստուգվելու են»։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
674
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Խոստովանեմ՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետության ամիսների ընթացքում նման ելույթ չէր ունեցել․ Աշոտյան
Gohar Vardanyan
1 րոպե
843
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
538
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
407
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
335
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
206