Կարեն Կարապետյանը Հայաստանում հեռուստաընկերությու՞ն է գնել
Հայկական մեդիադաշտում շարունակում են վերադասավորումները: Արդեն բոլորն են հասկացել, որ սեփական լրատվամիջոց ունենալը կարող է լուրջ խթան հանդիսանալ քաղաքական նպատակները (և ոչ միայն) իրականություն դարձնելու համար:
«Հ3» հեռուստաընկերությունն, օրինակ, մարտի վերջին հանդես կգա բրենդավորված՝ «MoTV» անվամբ:
Առևտրային գործարքն ու պայմանավորվածություններն արդեն կատարվել են:
Politik.am-ի տեղեկություններով՝ «Հ3» հեռուստաընկերությունը գնել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Լուրը ճշտելու համար լրատվականը զրուցել է «MoTV»-ի լրատվականի պրոդյուսեր Արտյում Հարությունյանի հետ։ Վերջինս ժխտել է լուրը, թե հեռուստաընկերության ֆինանսավորումը կատարում է Կարեն Կարապետյանը.«Ոչ, այդ վարկածը սխալ է»:
Հարությունյանը ժխտել է նաև, թե ֆինանսավորողը ռուսական կողմից է:
Հարցին, թե հրապարակային ֆինանսավորողի կամ սեփականատիրոջ անուն կա՞, լրատվամիջոցը ստացել է նույն կարճ պատասխանը՝ ոչ: