Ակնհայտ է, որ Աննա Հակոբյանի դեմ տրամադրությունները ուղորդվում են՝ գուցե ոչ մեկ կետից. քաղաքագետ
Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոմանց կարծիքով Սովետի քանդվելու պատճառներից մեկն էլ այն էր, որ մարդիկ չներեցին Ռայիսա Գորբաչեվայի ակտիվությունը։ Սովոր չէին, որ նա ուղեկցում էր ամուսնուն, իրենց խղճուկ կենցաղի համեմատ բավականին ներկայանալի տեսք ուներ, գուցե նախանձում էին։ Այս ամենը կուտակվեց և ատելության տեսքով փոխանցվեց նաև անսովոր շատախոս ամուսնուն։ Նույնիսկ կասկածներ էին հնչում, որ կինն է իրականում նրան ղեկավարում երկիրը քանդելու հարցում։ Աննա Հակոբյանի այցելությունների շուրջ աղմուկն ինքս բոլորովին անհիմն եմ համարում, բայց Ռայիսա Մաքսիմովնան էլ մեղք չուներ։ Ակնհայտ է, որ Աննայի դեմ տրամադրությունները որոշակիորեն ուղորդվում են՝ գուցե ոչ մեկ կետից։ Բայց դա էլ հենց այնպես տեղի չի ունենում։ Համայնքը զորավոր է ու մերը ոչ պակաս զորավոր է սովետականից։ Ուղղորդողներն իրենց արածից հաստատ որոշակի արդյունավետություն են ակնկալում։ Աննան էլ իր պատասխաններով երբեմն սրում է խնդիրը։ Ու նման արհեստական խնդիրները ստվերում և շեղում են Նիկոլի կառավարության գործունեության առարկայական գնահատականներից ու բովանդակային քննադատություններից»։

Պատահարներ