Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի դուստրը
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի դուստրը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով azadliq.info ադրբեջանական կայքին։
Ըստ լրատվամիջոցի՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի կնոջ անունով գրանցված և նրա դստեր կողմից կառավարվող «Կապրիզ» գիշերային ակումբում, որը գտնվում է Մոսկվայի Բաքվի անվան փողոցում, կոկաինի վաճառքով են զբաղվում։
Օրերս ՌԴ իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացրել այնտեղ և ձերբակալել Օգթայ Ասադովի դստերը։
Կայքը հավելում է, որ ներկայում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունն՝ ի դեմս Իլհամ Ալիեւի, շտապ միջոցներ են ձեռնարկում իրավիճակը “փրկելու” համար։ Հիշյալ սթրիփթիզ-ակումբի շուկայական գինը, ըստ կայքի, գնահատվում է 10 միլիոն 629 հազար դոլար։