Հասարակություն
Ավտոբուսներում տեսախցիկներ դեռևս չեն տեղադրվի
Երևանի քաղաքապետարանը նահանջեց. Երևանյան ավտոբուսներում տեսախցիկներ և ձայնագրիչ սարքեր դեռ չեն տեղադրվի: Այս մասին NEWS. am-ին հայտնեցին այսօր առավոտից գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդները, որոնց հետ քիչ առաջ ավարտվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի մասնակցությամբ խորհրդակցությունը:
Անփոփոխ կմնա նաև այսպես կոչված «օրվա պլանը»: Քաղաքապետարնի ներկայացուցիչները նշել են, որ այս նոր ձևաչափը չի ներդրվի մինչև քաղաքապեարանը վերջնական տարբերակ չմշակի, և չանցնի քարտային համակարգի:
Վարորդներին այս որոշումը բավարարեց և նրանք դուրս կգան երթուղի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր AuroraNews-ը, վաղ առավոտից գործադուլ էին հայտարարել ավտոբուսների ավելի քան 250 վարորդ։ Նրանք դժգոհում էին, որ ավտոբուսներում տեսախցիկների տեղադրմամբ պատկան մարմինները պատրաստվում են վերահսկել վարորդների եկամուտները։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
Ազգային ժողովը «ներեց» զորակոչից խուսափած 27 տարին լրացած անձանց
Ավելին Հասարակություն բաժնից
Հայտնի է` որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակիցների հանրահավաքին
Սաստիկ ցուրտ է լինելու․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրկին կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
5.0
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանություն կատարած եղբայրներին
5.0