«Իմ քայլը հանուն Լոռու մարզի». Վանաձորում ընթանում է ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ ընթանում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը, որին հրավիրված են Հայաստանի ու արտերկրի հայ և այլազգի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ: Համաժողովին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը և գործադիրի այլ ներկայացուցիչներ։ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ֆորումին ներկայացվում է 18 ներդրումային ծրագիր:

Պատահարներ