Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ»-ը սնանկացման եզրին է. Ժողովուրդ
                                        
                                        
                                        
                                    
                                                                «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Քեթրին Գրուպ» ընկերությանը հարկադրաբար սնանկ ճանաչելու պահանջով ՀՀ սնանկության դատարան է դիմել «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ «Ալիանս Լոջիսթիք»-ը «Քեթրին Գրուպ»-ից պահանջում է 25 մլն դրամ գումար: 
Նշենք, որ «Ալիանս Լոջիսթիք»-ը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով: Ենթադրվում է, որ «Քեթրին գրուպ»-ը «Ալիանս Լոջիսթիք»-ի միջոցով բեռներ է փոխադրել Հայաստան, սակայն չի վճարել այդ ծառայության դիմաց եւ պարտքեր կուտակել: Այս գործով դատավորն է Արսեն Բաբայանը»: 
Մանրամասներըՙ օրաթերթի այսօրվա համարում 
                            
                            
                        





























