Քաղաքականություն
Ո՞վ է Հայաստանում «Կալաշնիկով» արտադրողը
Gohar Vardanyan
419 դիտում
Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրելու մասին հայտարարած Royalsys Engineering ընկերության նախագահ ու բաժնետեր Դավիթ Գալստյանը հասցրել է հայտնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցներից մեկի և արտասահմանյան մամուլի էջերում։ Նրա մասնակցությամբ Լիբիա զենք է մատակարարվել, Գալստյանը փոխանցումներ է կատարել Պորոշենկոյի հետ փոխկապակցված օֆշորային ընկերությանը, Հայաստանում հասցրել է վտարվել բնակարանից, վարկային պարտքեր կուտակել և այլն։ Գալստյանի հետ անցյալ տարվա նոյեմբերին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկանում ենք civilnet am կայքից։
Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցի հրապարակումից հատված․
«2018-ի օգոստոսի 21-ին պաշտպանության նախարարությունը հաղորդեց Royalsys Engineering LTD ընկերության և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի միջև կնքված պայմանագրի մասին, որով Հայաստանում պետք է հիմնվեր «Կալաշնիկով»-ի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն։ «Կալաշնիկով»-ը ինքնաձիգներ և զենք արտադրող ռուսական ընկերություն է, որի 25 տոկոս բաժնեմասը պետական է։ Գործարքի մյուս կողմի՝ Royalsys Engineering LTD ընկերության մասին համացանցում միակ տեղեկությունն այն է, որ պատրաստվում է Հայաստանում հիմնել «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրություն։
Ընկերության բաժնետերն ու նախագահը Դավիթ Գալստյանն է, որը Հայաստանում մի քանի այլ ընկերությունների բաժնետեր է. այդ ընկերությունները մասնագիտացած են ռազմական արդյունաբերոթյան մեջ։ Դավիթ Գալստյանի և նրա ընկերությունների անունը կարելի է հանդիպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի զեկույցում՝ կապված Լիբիա զինամթերք հասցնելու, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կապված օֆշորային ընկերության հաշվին վճարումների ու Հայաստանի դատական տեղեկատվական համակարգի բազմաթիվ փաստաթղթերում»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը
Gohar Vardanyan
1,493
Քոչարյանի թիկնազորի պետի որդին կուլ չտվե՞ց վիրավորանքը, Հրապարակ
Gohar Vardanyan
693
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ակտիվանում է. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
675
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
Gohar Vardanyan
637
Ավելին Քաղաքականություն բաժնից
Թուրքիան, ինչպես միշտ, կաջակցի Ադրբեջանին․ ԱԳՆ
1 րոպե
280
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն է արել
1 րոպե
2,506
3.0
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ
1 րոպե
295
5.0
Նիկոլ Փաշինյանի անցակցրել է Անվտանգության խորհրդի նիստ․ տվել է համապատասխան հանձնարարականներ
1 րոպե
662
2.7