Այսուհետ ներմուծվող վթարված մեքենաների արժեքը որոշելու է փորձագետը. Դավիթ Անանյան
Մեքենաների ներմուծման «ինվոյսային» մեխանիզմը չի հանվել, ուղղակի իրենց մոտեցումը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊԵԿ նախարարի պաշտոնակատար Դավիթ Անանյանը։ «Մեր կայքէջում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է «հաշվիչ», որով ցանկացած անձ կարող է մուտք գործել, իր ներմուծած կամ ներմուծելիք մեքենայի մասին տեղեկությունը մուտքագրելով` ստանալ կողմնորոշիչ գին: Ո՞րն է իմաստը, մենք ակնկալում ենք, որ այն ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, առնվազն պետք է այդ գնին համահունչ լինեն կամ հավասար: Մենք հորդորում ենք, անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, եթե բերելու են կասկածելի «ինվոյս»-ներով մեքենաներ, գուցե իրենք չգնան այդ քայլին, հաշվիչով տեսնեն` եթե այն իրենց ակնկալվող արժեքին համահունչ է, այդ հաշվիչով գան և մաքսազերծում իրականացնեն»,-ասաց նա՝ հավելելով, որ, երբ «ինվոյս»-ը կողմնորոշիչ գնից շեղում ունի, մենք այդ «ինվոյս»-ը վերցնում ու ուսումնասիրում ենք, եթե ակնհայտ անարժանահավատության խնդիր չկա, կասկած չկա, մաքսային ձևակերպումն իրականացնում ենք ըստ ներկայացված «ինվոյս»-ի, բայց դրանից հետո շատ ավելի խորը մանրամասնությամբ ուսումնասիրում ենք այն։