Օրվա լրահոս

Եթե մենք պետք է հարկեր թաքցնենք, հետո ասենք՝ բա թոշակները, բա աշխատավարձերը, բա բանակը, բա արտաքին քաղաքականությունը, էդպես չի լինում: ԱԺ-ում այս մասին հայտնել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ շատ դեպքերում ձեռնարկությունը ՀԴՄ չի խփում, երկու անգամ զգուշացնելուց հետո հարկայինը տուգանում է, մարդը դուրս է գալիս ցույց է անում, ինչ է թե իր ընկերոջ ընկերոջ ընկերը կառավարությունում պաշտոն է զբաղեցնում: «Սա անընդունելի է, եթե մենք պետք է հարկեր թաքցնենք, հետո ասենք՝ բա թոշակները, բա աշխատավարձերը, բա բանակը, բա արտաքին քաղաքականությունը, էդպես չի լինում: Հեղափոխությունը պետք է իջնի այդ օղակներ: Բյուջեն մեր ընդհանուր գումարն է, բա ուզում ենք հարկեր չվճարե՞լ: Յուրաքանչյուրն էլ հարկ չվճարելու պատճառ ունի, փողը երբեք շատ չի լինում: Բայց այդպես չի լինի, ում տուգանեն, վեր կենա ցույց անի: Այդ ցույց անելը մթնոլորտ է ստեղծում կոռուպցիայի համար: Տեսնում են ցույց է անում, ասում են՝ էս մարդը ոնց որ չի ուզում հարկ վճարի: Չես ուզում, արի կիսենք, տակը մնացածն էլ կիսվենք»,-հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը։

Վերջին նորություններ