Օրվա լրահոս

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի, ինչը պայմանավորված է օրեր առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսմամբ։ Արտահերթ նիստը գումարվելու է ժամը 12։00-ին։ Օրակարգում «արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատավարության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու» հարցն է: Բաբլոյանի խոսքով՝ այդ առաջարկով իրեն են դիմել ԱԺ պատգամավորների ավելի քան ¼-ը, ինչպես պահանջում է ԱԺ Կոնոնակարգ օրենքը: Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը և կազմը կորոշվի Ազգային ժողովը որոշմամբ:

Վերջին նորություններ