Օրվա լրահոս

«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցը երկու անչափահաս աշակերտի նկատմամբ անառակաբարո գործություններ է իրականացրել։ «Իջևան» մասնաճյուղի սարքավորումների և կառույցների սպասարկումն իրականացնող վարպետը, որը միաժամանակ զբաղվել է նաև երեխաների դաստիարակությամբ՝ սովորեցնելով գործնական հմտություններ իր արհեստանոցում, պարապմունքի ժամանակ անառակաբարո գործողություններ է իրականացրել Իջևան քաղաքի երկու անչափահասի նկատմամբ: Հիմնադրամի տնօրեն Սպարտակ Սարգսյանը «Հրապարակ»-ին փոխանցեց, որ հուլիսի 12-ին հիմնադրամի միջազգային գրասենյակ անանուն նամակ են ուղարկել, որտեղ նշել են դրա մասին․ «Միջազգային օֆիս նամակ է գնում, որտեղ նշվել է, որ գյուղի վարպետը մարտ ամսին մի աղջիկ երեխայի մարմնի մասերին է ձեռքով կպել, շոշափել։ Նամակում գրել են, որ այդ մարդը երեխայի շորը բարձրացրել է, կպել մարմնի ինչ-որ մասի։ Միջազգային օֆիսը մեզ է ուղարկել անանուն նամակը, մենք հուլիսի 24-ին արդեն դիմել ենք Իջեւանի ոստիկանության բաժին, մեր ստացած փաստաթղթի հիման վրա, ճիշտ է ՝ անանուն նամակ է եղել, բայց քանի որ մեր երեխայի հետ կապված է եղել, դիմել ենք ոստիկանություն, որպեսզի նրանք այդ հարցերով զբաղվեն»։ Տեղեկությունը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ դեպքի առիթվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 142-րդ հոդվածի 3–րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչությանը: Անձը, որին մեղադրում են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ անելու մեջ, մարտ ամսին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել եւ անցել կենսաթոշակի: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերջին նորություններ