Օրվա լրահոս

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործում առկա փաստերի, մասնավորապես նրա առանձնատան տարածքում հայտնաբերված ավտոմեքենաների վերաբերյալ։ ՀՔԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դրանք երբևէ գրանցված չեն եղել ԼՂՀ պաշտպանության բանակի հաշվեկշռում: «Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին մի շարք բարերարներ բազմաթիվ ավտոմեքենաներ են նվիրաբերել առաջնագծում ծառայող զինվորներին, սակայն դրանց մի մասը չի հասել հասցեատերերին, այլ հայտնաբերվել է Մ. Գրիգորյանին պատկանող տարածքների խուզարկություններով»,- գրված է հաղորդագրության մեջ։ Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենաները հաշվառվել են Մ. Գրիգորյանի մտերիմ անձանց անուններով: Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող պատկանող տարածքներում կատարված խուզարկության արդյունքները․ Տեսանյութում երևում էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի:

Վերջին նորություններ