ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի է պատրաստ Արցախը. Արայիկ Հարությունյանի հարցազրույցը` France24-ին

Մենք կարիք ունենք ավելիին, քան բարոյական աջակցությունն է: Այս մասին ֆրանսիական France24 լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

 

 «Հույս ունենք, որ Ֆրանսիան չի սահմանափակվի դրանով,  և  այդ աջակցությունն օրինակ կհանդիսանա մյուս պետությունների համար, նրանք նույնպես կներգրավվեն մեր հակամարտության կարգավորման գործընթացին, որի ճանապարհը բացում է Ֆրանսիան»,- նշել է Հարությունյանը:

 

Հարությունյանը նշել է, որ գիտակցում են, որ գտնվում են էթնիկ զտման, նոր ցեղասպանության եզրին: 

 

«Մենք պետք է այս խնդրի մասին բարձրաձայնենք, Արցախին միայնակ թողնելը նշանակում է Արցախի բնակչությանը ենթարկել ֆիզիկական ոչնչացման»:

 

Հարցին՝ եթե Արցախը վերանա, հաջորդը կլինի Հայաստա՞նը, Հարությունյանը պատասխանել է. «Միանշանակ: Զանգեզուրի միջանցքի պատրվակի տակ Ադրբեջանն ու Թուրքիան հավակնում են ամբողջ Հայաստանի տարածքին»:

 

Հարցին՝ կհամաձայնե՞ն ինքնավարության Ադրբեջանի տարածքում, Հարությունյանը պատասխանել է. «Ադրբեջանի հետ պատրաստ ենք հարևանություն անել, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող քննարկման առարկա լինել»:

Քաղաքականություն

Պատահարներ