Քաղաքականություն

Չենք հանդիպել մեկ օր, բայց կարծես երեք աշուն անցած լինի. Պուտին

Mariam Z.
Չենք հանդիպել մեկ օր, բայց կարծես երեք աշուն անցած լինի. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստանի Ժողովրդական ժողովների տուն, որտեղ սկսվել են ռուս-չինական բանակցությունները։


Մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան, որի շրջանակներում նա ժամանել է Ժողովրդական ժողովների տուն՝ ռուս-չինական բանակցություններին մասնակցելու նպատակով։ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի հանդիպումն ընթանում է պատվիրակությունների ներկայությամբ։


Բանակցությունների ընթացքում Սի Ծինփինը Պեկինում ողջունել է Ռուսաստանի նախագահին՝ նրան կոչելով վաղեմի ընկեր։ Իր հերթին, ՌԴ նախագահն իր չինացի գործընկերոջն անվանել է «թանկագին ընկեր» և մեջբերել չինական մի ասացվածք. «Չենք հանդիպել մեկ օր, բայց կարծես երեք աշուն անցած լինի»։


Ռուսաստանի ղեկավարի ձևակերպմամբ՝ երկու պետությունների փոխհարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա և ծառայում են որպես գործընկերության օրինակ։ Պուտինը շեշտել է, որ Չինաստանի հետ բարիդրացիության, բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիրը հանդիսանում է բոլոր բնագավառներում կապերի զարգացման հենքը։ Նա նաև մատնանշել է առանց վիզայի ռեժիմի կարևորությունը՝ հավելելով, որ այս գործելակերպը պետք է շարունակական լինի։ Վլադիմիր Պուտինը Սի Ծինփինին առաջարկել է հաջորդ տարի այց կատարել Ռուսաստան։


Չինաստանի նախագահն իր կողմից արձանագրել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը միասնական ուժերով կերտում են երկկողմ հարաբերությունների առաջընթացի ուղղությունը, ինչի հիմքում ընկած են փոխադարձ հարգանքն ու փոխշահավետ գործակցությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250