Այլ

15:00 Լուրերը մեկ տողով. Նախկինների ռևանշից մինչև Երևանի խցանումներ և ԱՄՆ դեսպանատան կոչը

Julya
15:00 Լուրերը մեկ տողով. Նախկինների ռևանշից մինչև Երևանի խցանումներ և ԱՄՆ դեսպանատան կոչը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախկին նախագահը մասնակցում է ընտրություններին նոր դաշինքով՝ փորձելով վերականգնել հին կոալիցիան: Վարչապետի պնդմամբ՝ ընդդիմադիր ուժերն իրականում ռևանշի հասնելու նպատակ ունեն։

•Վարչապետն անդրադարձել է Երևանի խցանումներին և մեղադրել Գյումրիի ու մայրաքաղաքի նախկին իշխանություններին Կառավարության դեմ գործելու մեջ: 


•Անդրադառնալով Երևանի փողոցների ասֆալտապատման խնդիրներին՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ խնդիր է դրել քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջ, որպեսզի արագ լուծեն հարցը:

•ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանը՝ անվտանգային իրավիճակի վատթարացման պատճառով

•Tesla ընկերությունը Գերմանիայում 1000 նոր աշխատատեղ է ստեղծում՝ ավտոմեքենաների արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով: Որոշումը կայացվել է Model Y մոդելի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճին զուգահեռ։


•ԱԳՆ աշխատակիցը դատապարտվել է. պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել որոշումը և հասնել մինչև միջազգային ատյաններ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250