Զանգվածային արտաքսումներ՝ Վրաստանից․ օտարերկրացիների համար կանոներ են խստացվել
Վրաստանի ՆԳՆ միգրացիոն դեպարտամենտի իրականացրած վերջին միջոցառումների արդյունքում երկրից վտարվել է 78 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
Վրաստանի իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ երկրից արտաքսված 78 անձանց թվում կան Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքիայի, Չինաստանի, ինչպես նաև Հնդկաստանի, Պակիստանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի և աֆրիկյան տարբեր երկրների քաղաքացիներ։
Նշված անձինք վարչական պատասխանատվության են ենթարկվել երկրում գտնվելու իրավական հիմքերը խախտելու համար, ինչի հետևանքով կայացվել է նրանց վտարելու որոշում։ Բացի արտաքսումից, բոլոր իրավախախտների համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներով արգելվել է հետագա մուտքը Վրաստանի տարածք։
Վերջին շրջանում երկրի իշխանությունները խստացրել են անօրինական միգրացիայի դեմ պայքարը։ Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենսդրական նոր փոփոխություններն էապես պարզեցրել են միգրանտների նկատմամբ վերահսկողության և արտաքսման գործընթացները։ Ուժային կառույցներն այժմ պարբերաբար՝ ամսական կտրվածքով, հանրությանը տեղեկացնում են տասնյակ օտարերկրացիների հեռացման նմանատիպ դեպքերի մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...