Սա շատ վտանգավոր է, Փաշինյանը խոսում է Արծվաշենի վերադարձի մասին. Լևոն Զուրաբյան
Ահավոր վիճակ է, Փաշինյանը խոսում է Արծվաշենի վերադարձի մասին, սա շատ վտանգավոր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Շատ վտանագավոր եմ համարում, որ Փաշինյանը սկսել է խոսել Արծվաշենի վերադարձի մասին։ Դա նշանակում է մի բան՝ ինքը պատրաստվում է և նրանից արդեն պահանջում են, որ վերադարձնի երեք անկլավները։ Արծվաշենը ոչ մի պրոբլեմ չի ներկայացնում Ադրբեջանի համար, որովհետև այն կտրված կղզյակ է, հետևաբար այս անվստահության պայմաններում նման փոխանակման գնալը հարվածելու է ՀՀ-ի անվտանգությանը և ստրատեգիական շահերին։ Այսօր կա երկու լուծում, մեկը՝ անկլավների փոխանակումն է, մյուսը՝ այդ հարցի երկարաժամկետ հետաձգումը»,- ասել է նա։
Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատման արդյունքում Արծվաշենը և երկրի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները պետք է վերադարձվեն՝ նշելով, որ սա հիմնված կլինի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Նենսի Փելոսին ասել է` ինչու է պատվիրակությունը ժամանել Թայվան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը ժամանել է Թայվ...
«Եթե իմանայի՝ էսպես էր լինելու, երկար կպահեի գրկիս մեջ». 44-օրյայում անհետ կորածի մայր. «Հետք»
Հետքը գրում է՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած Գոռ Մովսիսյանի ընտանիքն այսօր էլ շարունակում է փնտրել զինվորին։ Գոռն...
Ավելի քան 20 օր բացակայությունից հետո Խամենեին հանրության առջև է հայտնվել
Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ողջ է և այսօր առաջին անգամ հանրության առջև է հայտնվել ավելի քան 20 օր բացակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավինյանը՝ 7-օրյա խիստ ռեժիմի մասին
«Եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, ապա հենց նշված 7-օրյա ժամկետում հնարավոր կլինի տեղաշարժվել, և անհրաժեշտություն չի լինի...