Քաղաքականություն

Մարդկանց ասեք, որ ձեր պնդումների հետևանքով են Բաքվի բանտում․ Ալեքսանյան

Marine 154 դիտում
Մարդկանց ասեք, որ ձեր պնդումների հետևանքով են Բաքվի բանտում․ Ալեքսանյան

 ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր իր ԱԺ ելույթում կոչ արեց հասկանալ, թե մարդիկ ինչու են հայտնվել Բաքվի բանտում:


«Բա այդ հարցի պատասխանը ի սկզբանե փորձեք տալ»,- հայտարարեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ իրենք կոչ են արել գնալ ու բանակցել:


«Մի հատ ասեք՝ ձեր շեֆերն ինչ էին համոզում այդ մարդկանց, ինչ էին պարտադրում, որ մենք այստեղից նշաձող իջեցնելուց էինք խոսում, դուք գալիս-ինչ էիք ասում, ինչ տեքստեր էիք ասում:


Բա գնացեք այդ մարդկանց ընտանիքներին ասեք, որ ձեր ասած տեքստերի ու պնդումների հետևանքով են բանտում: Բա ասեիք, որ Սոֆիա գնալ-բանակցելուն դեմ էիք, որ դուք եք նրանց՝ բանտում լինելու հովանավորը: Այդ պատասխանները տվեք: Ասում են՝ վերադառնալու ենք Լեռնային Ղարաբաղ, բա մի հատ ասեք՝ ի սկզբանե ինչի են դուրս եկել ԼՂ-ից այդ մարդիկ: Էդ մարդկանց ճակատագրերը խեղեցիք, էդ մարդկանց այնտեղից բերել տվեցիք, եկաք էստեղ՝ Հակարիի կամուրջը բացեք, բացեք...


Էդ մարդկանց էնտեղից հանեցիք էն հույսով, որ պետք է բերեք միտինգի մատերիալ սարքեք ձեր տրամաբանությամբ: Տեսաք՝ չեք կարողանում, էսօր էլ ասում եք՝ վերադարձ: Ժողովո՛ւրդ ջան, կլինի՞, որ դուք ոչ մի բան էլ չնախաձեռնեք առհասարակ»,- հայտարարեց Ալեքսանյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից