Աֆղանստանի իշխանությունները հեռացրել են անվտանգության ավելի քան 280 անմորուք աշխատակիցների
Աֆղանստանի արատավորության կանխարգելման և առաքինության վիճահարույց նախարարությունը մորուք չաճեցնելու համար աշխատանքից ազատել է անվտանգության ուժերի ավելի քան 280 աշխատակիցների, միաժամանակ ձերբակալել է ավելի քան 13 հազար մարդու՝ Աֆղանստանում անցյալ տարի «անբարոյական զանցանքներ» կատարելու մեղադրանքով:
Ըստ Reuters գործակալության՝ գերատեսչությունն իր տարեկան օպերատիվ հաշվետվության մեջ նշել է, որ ձերբակալվածների մոտ կեսը 24 ժամ անց ազատ է արձակվել:
Միևնույն ժամանակ զեկույցում ենթադրյալ հանցագործությունների տեսակը կամ ձերբակալվածների սեռը չի նշվել:
Նախարարության ծրագրման և օրենսդրության բաժնի տնօրեն Մոհիբուլա Մոխլիսը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անցյալ տարի պաշտոնյաները ոչնչացրել են 21 հազար 328 երաժշտական գործիք, միաժամանակ հազարավոր համակարգչային օպերատորների խոչընդոտել են շուկաներում «բարոյազանց և անբարեբարո» ֆիլմեր իրացնել:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է արձագանքել Ռուսաստանը` Ադրբեջանի` ԲՐԻԿՍԻՆ միանալու որոշմանը
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի որոշումը՝ միանալ ԲՐԻԿՍ-ին, հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նա...
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
Ռայիսիի ուղղաթիռի կործանման դեպքով հետաքննությունն ավարտվել է. արդյունքը հայտնի է
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման դեպքով հետաքննությունն ավարտվել է, այն որակվել է որպես դժբախտ պատահար,...
ՀԷՑ-ի պարզաբանումը՝ ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման հետ կապված
Աբովյան քաղաքի մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին: Հայտնում են ՀԷՑ-ից՝ պարզաբանելով ֆուտբոլային խաղ...