Որոշ տեղեկություններով՝ ապրիլի վերջին հանդիպել են հայ և թուրք դիվանագետները. Արեշև
Տեղեկություններ կան, որ ապրիլի վերջին Թբիլիսիում անցկացվել է հայ և թուրք դիվանագետների հանդիպում։ Այս մասին Newsam -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։
«Ի՞նչ էին այնտեղ քննարկում։ Հաղորդակցության ի՞նչ նախագծեր: Անհասկանալի է։ Կարելի է տարբեր վարկածներ առաջ քաշել, դրանց թվում՝ Հայաստանի իշխանությունները ինչ-որ կերպ համաձայնել են Մեղրիով անցնող միջանցքի արտատարածքային գործարկմանը, չի բացառվում, Ադրբեջանի հետ գազի առևտրի դիմաց, ինչի մասին հայտարարել էր Ալիևը»,- ընդգծել է փորձագետը։
Նա նշել է, որ Հայաստանի իշխանություններին թվում է, թե Ադրբեջանի պահանջների կատարումը երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կապահովի։
«Ընդդիմությունը, որը համակարգված չի գործում, անհանգստացած է, որ Տավուշում Ադրբեջանի պահանջների կատարումը հանգեցնելու է նոր, ավելի կոշտ պահանջների։ Սակայն, սահմանների սահմանազատման գործընթացը, այսպես թե այնպես, շարունակվելու է»,–նշել է Արեշևը։
Նա ընդգծել է, որ Տավուշից հետո հերթը հասնելու է Երևանը Սյունիքի ու Իրանի հետ կապող Տիգրանաշենին։ Քաղաքագետը չի բացառել, որ այդ առնչությամբ նաև բողոքի ցույցեր կլինեն, սակայն հասարակական տարբեր խմբերը քիչ բան կարող են անել Բաքվի և Երևանի համակարգված և համատեղ որոշման դեմ:
«Իսկ այն, որ նման լուծում կա, կասկածից վեր է»,- ընդգծել է փորձագետը։
Ըստ նրա, այս որոշմանն անմիջականորեն աջակցում են միջազգային խաղացողները, այդ թվում՝ ՄԱԿ-ը։ Ռուսաստանն ու Իրանն իրենց հերթին ի գիտություն են ընդունել դա և ի վիճակի չեն այս որոշման վրա ազդելու։
«Այստեղ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը երկու քայլ առաջ է նայում Վրաստանի և հետևաբար Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի հետ հաղորդակցական կապեր ապահովելու առումով։ Սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես է այս հարցը լուծվելու»,- շեշտել է քաղաքագետը։
Արեշևը համոզմունք է հայտնել, որ Իրանի արձագանքը կհանգեցնի դիվանագիտական ակտիվության և Բաքվի հետ հնարավոր բանակցությունների։
Ինչ վերաբերում է վճռական գործողություններին, ըստ Արեշևի, Իրանը շատ այլ խնդիրներ ունի։ Թեհրանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում կարևոր է կայունությունը։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հանդես են եկել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ Ընդ որում, Երևանն ընդգծել է, որ բոլոր կոմունիկացիաները պետք է գտնվեն այն երկրների իրավասության ներքո, որոնցով դրանք անցնում են։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը Հայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գոր...
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
Ադրբեջանի միակ խնդիրը ճանապարհը վերցնելն է. նրանք որևէ փաստաթուղթ Հայաստանի հետ չեն ստորագրելու. Սամվել Բաբայան
Ադրբեջանի միակ խնդիրը ճանապարհը վերցնելն է. նրանք որևէ փաստաթուղթ Հայաստանի հետ չեն ստորագրելու: Այս մասին Aysor.am-ին տ...
Լիբանանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 25 հրթիռ և 3 անօդաչու թռչող սարք
Լիբանանից 25 հրթիռ և 3 անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելական կործանիչները գրոհել են շիակա...