ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նկարահանման ժամանակ ծnվի ալիքը nuտիկանnւhnւն քշել-տարել է. նա մաhացել է
Օդեսայում նկարահանման ժամանակ ծովի ալիքը աղջկան քշել-տարել է։
20-ամյա ոստիկան Օլեսյա Օլեսչուկը լուսանկարվել է ալեկոծ ծովի ֆոնին, երբ նրան ծածկել է ալիքը։ Աղջիկը չի կարողացել պահել հավասարակշռությունը և ընկել է ջուրը։ Փոթորիկի պատճառով նա չի կարողացել վերադառնալ նավամատույց, մոտակայքում մարդիկ չեն հասցրել նրան օգնել։ Միջադեպը տեսագրել է ականատեսը, ով նկարահանելիս է եղել ծովը։
Օլեշչուկն իր արձակուրդի ընթացքում Օդեսա է եկել Ռիվնեից։ Իր հայրենի քաղաքում նա աշխատել է որպես տեղի ոստիկան։ Ըստ տեղի իրավապահների՝ մեծ է հավանականությունը, որ աղջիկը ողջ չի մնացել։ Ջրասուզակները փնտրում են նրա մարմինը։
Այս մասին գրել է «Политика страны» տելեգրամյան ալիքը։