Թուրքական ապրանքները կարող են Իսրայել փոխադրվել 3-րդ երկրի տարածքով
Թուրքիան ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ առևտրաշրջնառությունը։ Դրան անդրադարձել է Իսրայելի հեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Yedioth Ahronoth»-ը՝ ներկայացնելով դրա վերաբերյալ Իսրայելի ծրագրերը։ Նշվել է, որ թուրքական արտադրանքը կարող է Իսրայել փոխադրվել եվրոպական երկրների տարածքով։
Իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը հայտարարել է, որ արգելքը շրջանցելու համար օրակարգում ժամանակավոր լուծում կա։ Դա ենթադրում է ստեղծել նոր լոգիստիկ երթուղի, որով թուրքական ապրանքները կփոխադրվեն նախ երրորդ երկիր, ապա՝ Իսրայել։
Ընկերությունը նաև նշել է, որ խնդրի նմանատիպ լուծումը թույլ է տալիս թուրք արտադրողներին շարունակել ապրանքներ մատակարարել Իսրայել՝ չխախտելով արգելքը և տեղյակ չլինելով, որ արտադրանքը հասել է Իսրայել։
Բեռնափոխադրող ընկերությունը հրաժարվել է բացահայտել, թե ո՞ր երկրների տարածքով կարող են կազմակերպվել բեռնափոխադրումները, սակայն իսրայելական թերթը ենթադրում է, որ թուրքական ապրանքները կարող են անցնել Բուլղարիայի և Ռումինիայի տարածքով:
Նաև նշվել է, որ այս տարանցումը լրացուցիչ ծախսեր կբերի բեռնափոխադրմանը, բայց կապահովի ապրանքների հոսքի շարունակականությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է «Եվրոտեսիլ-2024»-ի հաղթողը
«Եվրոտեսիլ-2024»-ում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան: Երկրորդ տեղում է Խորվաթիան, երրորդում` Ուկրաինան: Հայաստանը ներկայացնող...
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է Ռայիսիի ուղղաթիռը հայտնաբերելու մասին տեղեկությունը
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռայիսիի...
Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում, Կիրանցում` ավելի ուշ. մանրամասներ
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայ...
Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել և ստորագրվել է․ Վարչապետի աշխատակազմ
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայ...