ՌԴ-ն չօգնեց մեր բանակը բարեփոխելու հարցում. կա այլ ճանապարհ. Արմեն Գրիգորյան
Մեր դաշնակից Ռուսաստանը 2020-2022 թվականներին հնարավորություն ունեցել է մեզ օգնելու, բայց չի օգնել: Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Իր խոսքով՝ 2016 թ, ապրիլյան քառօրյայից հետո Հայաստանը քաշվում է խորը կոնֆլիկների մեջ, անվտանգային մարտահրավերներ են ստեղծվում, որ դրանք «ստիպեն Հայաստանին սուվերենությունից հրաժարվել։ Հայաստանում 2-3 տարի հիմնական թեզը ո՞րն է, այն, որ Հայաստանն իբրև չի կարողանում իր անվտանգությունն ապահովի, դրա համար Հայաստանն անկախություն չպետք է ունենա, պետք է միության մաս լինի։ Դա է ամբողջ միտքը»,- ասել է Գրիգորյանը։
Նա նշել է, թե ՀՀ-ն հայաստանակենտրոն է և արտաքին քաղաքականություն չի փոխել:
«Մենք նաև համագործակցում ենք Հնդկաստանի հետ։ Գիտեք, թե ինչպիսի անվտանգային լուրջ համագործակցություն ունենք, հիմա Արևմո՞ւտք ենք գնում, թե՞ Հնդկաստան։ Մենք գնում ենք մեր սուվերենությունը բարձրացնելու ճանապարհով։
2021 թ հունվար -փետրվարից Հայաստանը համագործակցում է Ռուսաստանի հետ, որպեսզի մեր պաշտպանության նախարարությունները սերտ համագործակցությամբ բարեփոխեն մեր բանակը։ Դրանից հետո մայիսին և նոյեմբերին եղան Ադրբեջանի հարձակումները և Ռուսաստանը կարծես հրաժարվեց դրանից։ Մեր փորձն էլ ցույց տվեց, որ կա այլ ճանապարհ, դա ՀՀ Զինված ուժերի բարեփոխումն է, որն ինտենսիվ առաջ է շարժվում, մենք հնարավորություն ունենք մեր բանակն ուժեղացնելու՝ գտնելով այլ գործընկներ, ինչպիսին Հնդկաստանն է, որը շատ պատրաստակամ է Հայաստանին օգնելու» , - ասել է Արմեն Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Չկան կողմեր, կան ոճրագործներ և զոհեր. Արարատ Միրզոյանը կոչ է անում Արցախում ՄԱԿ–ի մանդատով խաղաղապահներ տեղակայել
Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության...
Այսօր Եվլախում սպասվում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը
Այսօր Եվլախում սպասվում Է Եվլախում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը: Ավելի վաղ Արցախի նախագահի աշխատակազմ...
Առաջնահերթ է թույլ չտալ մարտական գործողությունների վերսկսում. ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչ
Չնայած բարդ իրավիճակին` ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է բարեխղճորեն կատարել իր առաքելությունը և հնարավոր ամե...
Ջո Բայդենի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդ...