Հասարակություն

Թուրքիայի իշխանությունները նավահանգստի պայթյունի պատճառ են դիտարկում նաև դիվերսիայի վարկածը

Թուրքիայի իշխանությունները նավահանգստի պայթյունի պատճառ են դիտարկում  նաև դիվերսիայի վարկածը

Թուրքական իշխանությունները Դերինջե նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառ են դիտարկում նաև դիվերսիայի վարկածը, սակայն դրա հավանականությունն ավեելի քիչ է: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի հացահատիկի խորհրդի ղեկավար Ահմեդ Գյուլդալին։


«Սա նավահանգստային տարածք է, և ոչ ոք, առանց անվտանգության ստուգման չի կարող մտնել այնտեղ՝ լինի դա քաղծառայող, աշխատող, թե ձեռնարկության սեփականատեր: Բոլոր վարկածներն, իհարկե, կդիտարկվեն, բայց դիվեերսիայի հավանականությունն ավելի քիչ է»,- ասել է նա։


Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ հզոր պայթյուն է որոտացել Թուրքիայի խոշոր առևտրային Դերինջե նավահանգստի մոտ (գտնվում է Մարմարա ծովում): Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 12 մարդ։


Ավելի ուշ պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել վերելակի մոտ՝ նավի վրա հացահատիկի բեռնման ժամանակ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250