
Նորվեգիան որոշել է տուգանել «Meta» ընկերությանը օրական 100,000 դոլարով

Նորվեգիան որոշել է տուգանել Մարկ Ցուկերբերգի «Meta» ընկերությանը: Օգոստոսի 14-ից ընկերությունը կտուգանվի օրական մեկ միլիոն նորվեգական կրոնի (100, 000 դոլար) չափով՝ գաղտնիությունը խախտելու համար: Այս մասին գրում է Комсомольская правда-ն` հղում անելով Reuters-ին:
Եվ ամեն ինչ այն պատճառով, որ Նորվեգիան «Meta» -ից պահանջել է դադարեցնել գովազդի հեռարձակումը` հիմնված օգտատերերի առցանց գործունեության և գտնվելու վայրի վերաբերյալ, սակայն պահանջները չեն բավարարվել:
Նշենք նաև, որ «Meta»-ի գործունեությունը (Ֆեյսբուք և Instagram) արգելված է Ռուսաստանի Դաշնությունում: