Մահացել է ֆիլմերի հայտնի հնչունավորող Լեոնիդ Վոլոդարսկին

Մոսկվայում 72 տարեկան հասակում մահացել է հայտնի թարգմանիչ, գրող և ռադիոհաղորդավար Լեոնիդ Վոլոդարսկին։ Այս մասին հայտնում է «Moscow speaking» ռադիոկայանը, որտեղ նա աշխատել է։

 

Նա մահացել է երկարատև հիվանդությունից: 

 

Վոլոդարսկին ծնվել է 1950 թվականի մայիսի 20-ին Մոսկվայում, ավարտել է Մորիս Տորեսի Մոսկվայի օտար լեզուների պետական ​​ինստիտուտը։ Զբաղվել է անգլերենից գեղարվեստական ​​գրականության թարգմանություններով և առաջիններից է եղել, ով թարգմանել է Սթիվեն Քինգին: Դասավանդել է, եղել է ռադիոհաղորդավար, աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Աֆրիկյան հետազոտությունների ինստիտուտում, ապա Միջազգային աշխատանքային շարժման ինստիտուտում։ 

 

Նա առավել հայտնի է իր թարգմանություններով և ֆիլմերի կրկնօրինակմամբ։ Վոլոդարսկին թարգմանել է մոտ 5000 ֆիլմեր, հնչյունավորել ու կրկնօրինակել։ Նրա հնչունավորած առավել հայտնի ֆիլմերն են` «Крестный отец», «Звездные воины», «Крепкий орешек».