
Երևանում 39-ամյա քաղաքացուն սպանողը բարերար է, սպանությունը եղել է խանդի հողի վրա․ Armlur

Երեւանում 39-ամյա երիտասարդին սպանելու դեպքից նոր մանրամասներ են ի հայտ եկել։
«Ըստ նախնական վարկածի՝ սպանությունը եղել է խանդի հողի վրա։ Ավելին ենթադրյալ սպանողը բարերար է, եւ սպանությունը, նախնական վարկածով, կատարել է պարգեւատրած զենքով»։ Այս մասին գրում է ArmLur.am-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի,որի կյանքը փրկել չի հաջողվել։ Մահացածը 39-ամյա Արսեն Հովսեփյանն է։