Սահմանափակումներ՝ Վրաստանում․ ամերիկյան և եվրոպական մեքենաներն այլևս ՌԴ չեն արտահանվի

Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաների արտահանման և վերաարտահանման վրա: Արգելքը սկսել է գործել օգոստոսի 1-ից։ Այս մասին ТАСС-ին են հայտնել ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։

 

Գերատեսչությունը հավելել է, որ նմանատիպ միջոցառումներ կկիրառվեն նաև Եվրոպայից ներկրվող ավտոմեքենաների նկատմամբ։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 26-ից։ Սա նախատեսված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթով։

 

Հունիսի 23-ին Եվրամիությունն արգելել էր Ռուսաստան մատակարարել 1,9 լիտրից ավելի շարժիչի ծավալով ավտոմեքենաներ: Սա վերաբերում է ինչպես նոր, այնպես էլ օգտագործված մեքենաներին: Ավելի վաղ արգելքի տակ էին հայտնվել միայն 50 հազար եվրոյից ավելի արժողությամբ մեքենաները։

 

Նշվում է, որ ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար–հունիս ամիսներին Վրաստանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 3,7 հազար մարդատար ավտոմեքենա ՝ ավելի քան 52 մլն դոլար ընդհանուր արժեքով ։

Քաղաքականություն