
Ստամբուլը կսկսի նախապատրաստվել հնարավոր երկրաշարժին

Հաջորդ շաբաթ Ստամբուլը կսկսի նախապատրաստվել հնարավոր երկրաշարժին։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ հայտնել է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օժասեքին։
Սեյսմոլոգներն ավելի վաղ զգուշացրել էին Ստամբուլում ուժգին երկրաշարժի վտանգի մասին։
«Մենք հանդիպել ենք Էքրեմ Իմամօղլուի (Ստամբուլի քաղաքապետ) և շրջանների ղեկավարների հետ Ստամբուլում հնարավոր երկրաշարժի հարցով մենք սկզբունքային համաձայնության ենք եկել։ Աշխատանքը սկսում ենք հաջորդ շաբաթ»,- ասել է Օժասեքին։
Նրա խոսքով՝ Ստամբուլում կա 5 միլիոն 800 հազար շինություն։ Դրանցից 1․5 միլիոնը ռիսկային գոտում է, 600 հազարը՝ բարձր ռիսկային գոտում։
Նախարարը չի ներկայացրել երկրաշարժին նախապատրաստվելու մանրամասները։
Հուլիսի 12-ին թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը կանխատեսել էր 7,2-7,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ Մարմարա ծովում, որտեղ տեղակայված է 17 միլիոնանոց քաղաքը։