Հասարակություն
Ստեփանակերտում քաղաքային տրանսպորտը կդադարի գործել. կլինեն բացառություններ
Պայմանավորված վառելիքի գերսղությամբ՝ հուլիսի 18-ից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2,4%-ով՝ համեմատած շրջափակումից առաջ եղած ժամանակացույցի հետ։
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
«Քաղաքային տրանսպորտի բոլոր ուղղությունները կդադարեն սպասարկել՝ բացառությամբ Նոր Արեշ և Աջափնյակ թաղամասերի։ Նոր Արեշ երթուղու սպասարկումը կիրականացվի 15 երթով՝ ժամը 8։00-19։00, իսկ Աջափնյակ թաղամասի սպասարկման ժամերն են՝ 7։45, 8։20, 14։15, 17։30, 19։00։
Միջհամայնքային երթուղիները շարունակելու են սպասարկվել դեռևս գործող չվացուցակով»,-նշված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Թերսնման պատճառով Արցախում հղի կանայք արդեն կորցնում են երեխաներին․ Տաթևիկ Հայրապետյան
Չենք խնայի ոչ մի միջոց․ Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր
Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան
«Սուրմալուի» պայթյունի գործով մահացածների հարազատները 314 մլն դրամի պահանջ են ներկայացրել․ «Հետք»
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈւԹ. Հայաստանում ոչնչացվել է «NAN» մանկական սննդի 9 700 կգ խմբաքանակ
5.0