Վերին Լարսի անցակետն ընդլայնվել է. 39 գոտի կգործի
Վրաց–ռուսական սահմանին գործող Վերին Լարսի անցակետում ավարտվել են վերակառուցման աշխատանքները, այժմ երթևեկության գոտիների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 39։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկա պահին անցակետի տեխնիկական ընդհանուր պատրաստությունը կազմում է 80%։
Կառուցվել է 20 նոր շենք և շինություն, մոնտաժվել է շուրջ 450 հազար տոննա մետաղական կոնստրուկցիա, տեղադրվել են 30 կմ ներքին ինժեներական ցանցեր, ասֆալտապատվել է մոտ 5.5 հազար քմ տարածք։ Բացի այդ, ապահովված է նախագծով նախատեսված երթևեկության բոլոր 39 գոտիների շինարարական պատրաստությունը։
Նշվում է, որ թողունակությունն ավելացնելու նպատակով և հաշվի առնելով նեղ պայմանները` կիրառվել է երթևեկության գոտիների տեղակայման և անձնագրային ստուգման խցիկների բացառիկ սխեմա` երթևեկության գոտիների անկյունագծով։ Այս որոշումը թույլ է տվել տարանջատել տրանսպորտային հոսքերը ըստ տրանսպորտային միջոցների տեսակների և փոքր տարածքում ընդլայնված ենթակառուցվածք տեղադրել։
Երթևեկության 25 գոտիներին ավելացել է 11 նոր գոտի, իսկ հունիսի 15-ին գործարկվել են ևս 3-ը։ Այսպիսով գործող գոտիների ընդհանուր թիվը կազմել է 39։ Ընդ որում` մեկ գոտի լինելու է պահեստային, որը թույլ կտա շինանյութի փոխադրում ապահովել այլ շինաշխատանքների ավարտի համար, այդ թվում` անցակետի բարեկարգման նպատակով, որոնք կտևեն մինչև տարեվերջ։
Անցակետի արդիականացման աշխատանքն իրականացվում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կարգադրությամբ։ Հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նա հայտնել էր, որ շուտով Վրաստանի հետ սահմանային անցակետում մեքենաների համար կգործարկվի մինչև 39 գոտի, ինչը թույլ կտա վերացնել խցանումներն ու ապահովել բեռնատարների նորմատիվային անցումը։
Նմանատիպ հոդվածներ
Ժիրուի մարզաշապիկի աճուրդից ստացված գումարը կուղղվի արցախահայությանը
Ֆրանսիայի հավաքականի ու իտալական «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել Կատարում կայացած աշխարհի առաջնու...
«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գա...
Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոց...
Ադրբեջանական կողմը դիտավորյալ խոչընդոտում է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախ. Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավոր...