Վայոց Ձորի և Տավուշի մարզերում 9 կրթահամալիր և 14 դպրոց կկառուցվի. նախարար
ՀՀ Վայոց Ձորի և Տավուշի մարզերում կառավարությունը 23 նոր կրթական հաստատություն կկառուցի` 9 կրթահամալիր և 14 դպրոց։ Այսօր կառավարության նիստում տեղեկությունը հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով համապատասխան նախագիծը։
Շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար պետական բյուջեից հատկացվեց 224 մլն 100 հազար դրամ։
«Կրթահամալիրների ստեղծման ծրագրում ուսումնական հաստատությունների ընդգրկման նախապայմանները հետևյալն են՝ դպրոցների փոքրաքանակ աշակերտական համակազմը, նախադպրոցական ծառայությունների բացակայությունը և շահառու երեխաների փոքր թիվը»,– ասել է Անդրեասյանը։
Այդ նախապայմաններից ելնելով` Վայոց Ձորի մարզում կրթահամալիրների համար ընտրվել է 4 բնակավայր` Արտաբույնք, Քարագլուխ, Արփի և Մարտիրոս գյուղերը, Տավուշի մարզում՝ 5 բնակավայր` Լուսաձոր, Պտղավան, Աղավնավանք, Նորաշեն և Ոսկևան գյուղերը։
Դպրոցների նոր շենքերը կառուցվելու են Վայոց Ձորի մարզի Վայք և Արենի գյուղերում և Տավուշի մարզի 8 բնակավայրում` Այրում, Կոթի, Բագրատաշեն, Արծվաբերդ, Այգեձոր, Նոյեմբերյան, Կողբ և Սևքար։
ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց, որ Սյունիքի մարզում արդեն իսկ ընթանում են 40 կրթահամալիրների շինարարական ծրագրերը, որոնցից 3-ի շենքերն արդեն կառուցման փուլում են, մեկինն ավարտված է:
Ժաննա Անդրեասյանը հայտնեց նաև, որ առաջիկայում նման կրթահամալիրներ են նախատեսում կառուցել նաև Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանում։
Նմանատիպ հոդվածներ
Ժիրուի մարզաշապիկի աճուրդից ստացված գումարը կուղղվի արցախահայությանը
Ֆրանսիայի հավաքականի ու իտալական «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել Կատարում կայացած աշխարհի առաջնու...
«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գա...
Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոց...
Ադրբեջանական կողմը դիտավորյալ խոչընդոտում է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախ. Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավոր...