Ստոլտենբերգը բացառել է Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին հակամարտության թեժ պահին
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացառել է Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին հակամարտության թեժ պահին, բայց հերթական անգամ կրկնել է այն պնդումը, որ դաշինքի դռները Կիեւի համար բաց են մնում։
«Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ անդամ։ Ոչ դաշնակիցներից որեւէ մեկը, ոչ անգամ Ուկրաինան չեն պատկերացնում, որ Ուկրաինան կարող է դաշինք մտնել պատերազմի թեժ պահին։ Բոլոր դաշնակիցները խոսում են այն մասին, որ դաշինքի դռները բաց են։ Մենք դա ցույց ենք տվել՝ ինտեգրելով Ֆինլանդիային եւ Շվեդիային»,- ասել է Ստոլտենբերգը France 5 ֆրանսիական հեռուստաալիքի հարցազրույցում, որից ուրբաթ մեջբերում է հրապարակել դաշինքի մամուլի ծառայությունը։
Պատասխանելով Ուկրաինայի համար հնարավոր երաշխիքների մասին հարցին, որոնք կքննարկվեն Վիլնյուսի գագաթաժողովում, նա նշել է դաշինքի ներսում տեղի ունեցող բանավեճերը, որոնց նպատակն է հակամարտության կրկնության կանխումը։ «Մենք բազմաթիվ բանավեճեր ենք ունենում՝ ուղղված այն բանին, որ պատմությունը չկրկնվի: Ուստի մեր պարտավորություններն Ուկրաինայի առջեւ պետք է կրեն երկարաժամկետ բնույթ»,- ասել ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է ներկայացրել Հակարիի կամրջի մոտ միջադեպի հետ կապված
Երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳ...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Երասխ: Ա...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետությո...