«Փորձելու ենք ապահովել ներդրողների անվտանգությունը». Քերոբյանը` Երասխի գործարանի մասին
Սահմանամերձ համայնքներում ներդրումները խթանելու համար երկարաժամկետ կայուն խաղաղություն է պետք, որի ուղղությամբ ՀՀ իշխանություններն աշխատում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով Երասխում կառուցվող գործարանի կառուցմանը։
Ադրբեջանի զինուժն այսօր կրկին կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։
«Կարծում եմ` երկարաժամկետ կայուն խաղաղությունն անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք բարենպաստ ներդրումային միջավայր ապահովել ոչ միայն մեր սահմաններին, այլև ամբողջ Հայաստանում»,– ավելացրել է Քերոբյանը։
Թե ինչ փուլում է գործարանի կառուցումը և երբ է նախատեսվում այն գործարկել, նախարարը խորհուրդ տվեց ճշտել ներդրողներից։
«Մենք փորձելու ենք ապահովել նրանց անվտանգությունը, սակայն ծրագրերն ու աշխատանքները նրանց իրավասության ներքո են»,– ասաց
Քերոբյանը` ավելացնելով, որ էկոնոմիկայի նախարարությունն իր ծրագրերի միջոցով փորձում է օգնել ներդրումայի ծրագրի իրականացմանը։
GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանն ավելի վաղ ասել էր, որ գործարանի շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել դեկտեմբերին, իսկ տեխնոլոգիական աշխատանքները` հաջորդ տարի։
Թե որքանով հնարավոր կլինի նշված ժամկետներում ներդրումային ծրագրերը կյանքի կոչել, էկոնոմիկայի նախարարը դժվարացավ ասել և կրկին խորհուրդ տվեց շփվել ներդրողների հետ։ «Իրենք ավելի ճիշտ կուղղորդեն»,– ընդգծել է Քերոբյանը։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է ներկայացրել Հակարիի կամրջի մոտ միջադեպի հետ կապված
Երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳ...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Երասխ: Ա...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետությո...