«Այն կողմում մեկ անգամ ավել կմտածեն, երբ ՌԴ դրոշը տեսնեն Կապանում». Պալտով
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը ոչ թե պարզապես Ռուսաստանի դիվանագիտական ներկայացվածությունն է, այլ շատ ավելին։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Կապանում Սյունիքի մարզպետի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։
Նրա խոսքով` ռուս դիվանագետների առաջին խումբը Սյունիքում կարող է լինել արդեն այս տարվա աշնանը։ Նա նշել է, որ դիվանագետների տեղակայումը սկզբում կարվի առանց գլխավոր հյուպատոսության լիարժեք բացման, քանի որ դրա համար ժամանակ և որոշակի ընթացակարգեր են անհրաժեշտ երկու երկրների ԱԳՆ-ների միջև: Այնուամենայնիվ, Պալտովի խոսքով, ռուսական պատվիրակությունն արդեն տեսել է գլխավոր հյուպատոսության համար շենքն ու տարածքները, որոնցում կարող են տեղավորվել դիվանագետները:
«Սա շատ կարևոր քայլ է։ Մեր դիվանագետների ներկայությունը Սիսիանում և Գորիսում սահմանապահների, զինվորականների, ինչպես նաև ռուսական հաստատությունների հետ միասին լրացուցիչ անվտանգության երաշխիք է: Այն կողմում հավելյալ անգամ կմտածեն, երբ տեսնեն Ռուսաստանի դրոշն ու դիվանագետներին, որոնք ակտիվորեն մեքենայով կտեղաշարժվեն Գորիսի, Կապանի, Սիսիանի և Մեղրիի միջև», – նշել է նա։
Պալտովի խոսքով` այսօր տարածաշրջանում ՌԴ–ի շուրջ 1000 քաղաքացիներ են աշխատում, և նրանք բոլորը հյուպատոսական ծառայությունների կարիք ունեն։ Ամեն անգամ Երևան հասնելը հարմար չէ։ Հավելել է, որ այստեղ հյուպատոսական ծառայություններն ավելի ընդարձակ են լինելու։
Հիշեցնենք` մայիսի 28-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ ՀՀ–ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հունիսի 15-ին լրատվականի հետ զրույցում ասել է, որ Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու վերաբերյալ ժամկետները դեռ հստակեցված չեն, բայց ռուսական կողմը փորձում է արագացնել գործընթացը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է ներկայացրել Հակարիի կամրջի մոտ միջադեպի հետ կապված
Երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳ...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Երասխ: Ա...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետությո...