Սենատորների մի խումբ պահանջել է հատուկ դատախազ նշանակել Բայդենին հետաքննելու համար
Երեք հանրապետական սենատոր պահանջել է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդից՝ նշանակել հատուկ դատախազ նախագահ Ջո Բայդենի եւ նրա ընտանիքի նկատմամբ հետաքննություն սկսելու համար, տեղեկացրել է NBC News-ը։
«Մենք կոչ ենք անում ձեզ հատուկ դատախազ նշանակել նախագահ Բայդենի եւ նրա ընտանիքի ցանկացած իրավախախտումը հետաքննելու համար իրենց գործնական հարաբերություններում»,- հեռուստաալիքը մեջբերել է սենատորներ Մարշա Բլեքբյոռնի, Մայք Բրաունի եւ Ջեյմս Վենսի նամակը։
Օրենսդիրները նշել են, որ խոսքը Բայդենի կաշառք ստանալու մասին է փոխնախագահ եղած ժամանակ։
«ՀԴԲ-ն խոչընդոտել է Կոնգրեսի վերահսկողությանն այս հարցում»,- նշել են նրանք։
Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը, հղում կատարելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահի ընտանիքի անդամները միլիոնավոր դոլարներ են ստացել օտարերկրյա պետությունների քաղաքացիներից եւ ընկերություններից, եւ, գուցե, փորձել են թաքցնել դա։
Փաստաթղթի համաձայն, որը պատրաստվել է այդ կոմիտեի կողմից, քաղաքական գործչի ընտանիքը եւ նրանց գործընկերները հիմնել են ավելի քան 20 ընկերություններ եւ ստացել 10 մլն դոլարից ավելի օտարերկրյա աղբյուրներից, երբ Բայդենը զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։
Կոմիտեի հետաքննության նպատակը պարզելն է, թե արդյոք Բայդենն օգտագործել է իր ծառայողական դիրքն այն ժամանակ արտասահմանից եկամուտներ ստանալու համար, եւ եթե այո, ապա խախտել է արդյոք օրենքը։
Սպիտակ տանը քննադատել են Ներկայացուցիչների պալատի հետաքննությունը՝ այն անվանելով «հերթական քաղաքական հնարք»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Երասխ: Ա...
Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ում և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը
Եվրոպական խորհրդարանը վաղվա լիագումար նիստում նախատեսում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև...
ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է ներկայացրել Հակարիի կամրջի մոտ միջադեպի հետ կապված
Երեկ Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳ...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպե...