ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վերապատրաստման դասընթաց Վլադիկավկազ քաղաքում. ՀՀ ՆԳՆ ՓԾ
Վերապատրաստման դասընթաց Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի Հանրապետության Վլադիկավկազ քաղաքում: Հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:
Համաձայն Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի 2023 թվականի փետրվարի 3-ի համատեղ հաստատված փրկարարական ծառայողների վերապատրաստման ուսումնական ծրագրի՝ հունիսի 3-ից 27-ը Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի Հանրապետության Վլադիկավկազ քաղաքում անցկացվում է «Նախնական լեռնային պատրաստության՝ ներառյալ մինչև լեռնագնացության 3-րդ կարգ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են թվով 12 փրկարարական ծառայողներ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Արարատի և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններից։
Դասընթացն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսիայի Հանրապետության Վլադիկավկազ քաղաքում գործող «ՑԵՅ» ուսումնամարզական կենտրոնում։
Դասընթացներն անցկացվում են տեսական և գործնական փուլերով: Տեսական մասը ներառում է լեռներում աշխատելու առանձնահատկությունները, որի նպատակն է բարձրացնել փրկարարների գիտելիքները և հմտությունները լեռներում փրկարարական աշխատանքներ իրականացնելիս։
Առավել մեծ ուշադրության են արժանանում գործնական պարապմունքները, որոնք ներառում են ալպինիստական և լեռնափրկարարական սարքավորումներով աշխատանք, տարբեր լեռնային ռելիեֆներով անցումներ և անվտանգության ապահովում, ինչպես նաև որոնողափրկարարական աշխատանքների իրականացում։
[77effc9afba00308d4964efa2251e27f.jpg]
[ebcfe4c57f632d9e96b004b06bc4d333.jpg]
[994c45a88d276a600c59e43cf31a808b.jpg]
[4d51323da78a46d2ca3ef7cf2e874f66.jpg]
[6a4c14151765f97e045b55466bf496ce.jpg]
[9d47c008780cf7e02888aab6cee21f6f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոց...
Ադրբեջանական կողմը դիտավորյալ խոչընդոտում է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախ. Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավոր...
Լաչինի միջանցքի 6-ամսյա ապօրինի շրջափակում. ՀՀ ԱԳՆ գրառում է արել
ՀՀ ԱԳ նախարարությունը թվիթերյան իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս ձգվող արգելափակման...
Ժիրուի մարզաշապիկի աճուրդից ստացված գումարը կուղղվի արցախահայությանը
Ֆրանսիայի հավաքականի ու իտալական «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել Կատարում կայացած աշխարհի առաջնու...