Սահմանային անցակետերում հերթեր են. ՊԵԿ-ի խիստ հսկողության պաճառը մի ընկերության մաքսանենգության փորձերն են. Radar Armenia
Հայ-վրացական սահմանակետին, նաև՝ Վերին Լարսի անցակետում վերջին շրջանում մեծ հերթերն են գոյացել, ինչը հարուցել է բազմաթիվ տնտեսվարողների դժգոհությունը։ Պատճառը սահմանին խստացված մաքսային վերահսկողությունն է, ինչի պատճառը, ըստ Radar Armenia-ի տեղեկությունների, «Ար.Տոբակո» ընկերության գործունեությունն է։
Ըստ նույն աղբյուրների՝ ՊԵԿ-ը խստացրել է վերահսկողությունը՝ պարբերաբար դարձած մաքսային խախտումների պատճառով։
Հիշեցնենք, որ օրերս ՊԵԿ-ը հայտարարել էր, թե բացահայտվել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի 1,114,000 տուփ ծխախոտի իրացման դեպքեր. արդյունքում՝ պետությանը պատճառվել է շուրջ 416 մլն ՀՀ դրամի վնաս։ Հարուցվել էր քրեական վարույթ։
Լրատվականի տեղեկություններով՝ «Ար. Տոբակո» ընկերությունը փոխկապակցված է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքի 6-ամսյա ապօրինի շրջափակում. ՀՀ ԱԳՆ գրառում է արել
ՀՀ ԱԳ նախարարությունը թվիթերյան իր միկրոբլոգում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի՝ արդեն 6 ամիս ձգվող արգելափակման...
Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոց...
Ադրբեջանական կողմը դիտավորյալ խոչընդոտում է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախ. Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավոր...
Փարիզի խորհուրդն Արցախում ապրող և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնելու բանաձև է ընդունել
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադր...