«Պադավատապետության» դեմ պայքարի կասկածելի արդյունքը․ Արայիկ Հարությունյանը սխալվում է. FIP
2018 թվականի հեղափոխությունից հետո քաղաքական իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ երկրում կտրուկ կրճատելու են ծառայողական ավտոմեքենաների թիվը։ Նույնիսկ եղան հայտարարություններ կոնկրետ պետական մարմնում դրանց թվաքանակի նվազման վերաբերյալ։
Օրերս լրագրողները վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է նվազելու փոխարեն պետական հիմնարկներում ավելանում ծառայողական մեքենաների թվաքանակը, ինչին ի պատասխան Արայիկ Հարությունյանը պնդեց, որ իրենք կատարել են իրենց խոստումները, և որպես օրինակ բերեց վարչապետի աշխատակազմի ծառայողական մեքենաների թվաքանակի վերաբերյալ տվյալները։
«Ո՞ր տվյալների վրա եք հիմնվում, որ ավելացել են։ Հիմա ես ձեզ աշխատակազմի թվերը ցույց կտամ: Հիմա ես ձեզ թիվ ասեմ, որ 20 թվականին աշխատակազմում եղել է 84 մեքենա, ներկայում մենք ունենք 40 մեքենա։ Նախորդ տարվա համեմատ մեքենաների թիվը նվազել է 11 տոկոսով, դրա նախորդ տարին՝ 6 տոկոսով։ Այսինքն սիստեմատիկ մեքենաների թիվը կրճատվում է․ 84-ից 40»,- հայտարարել է Հարությունյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» Ֆինանսների նախարարությունից ստացել է վերջին տարիներին պետական համակարգի ծառայողական մեքենաների թվաքանակը, որով պարզ է դառնում, որ իշխանությունների պնդումներն այն մասին, թե ծառայողական մեքենաների թիվն էականորեն կրճատվել է, չի համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես, 2018 թվականին եղած 902 ծառայողական ավտոմեքենայի փոխարեն այս տարի կա 939 ավտոմեքենա։
Նմանատիպ հոդվածներ
Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ում և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը
Եվրոպական խորհրդարանը վաղվա լիագումար նիստում նախատեսում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԵՄ դիտորդներն այցելել են Երասխ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Երասխ: Ա...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ-ի ԱԴԾ-ն. Շահին Մուստաֆաև
Վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպե...