Հայ ռազմագերների նկարահանումից հետո ինտենսիվանում է ճնշումը նրանց նկատմամբ. Սիրանուշ Սահակյան
Ադրբեջանական լրատվամիջոցներով հայ ռազմագերիներին տեսանկարահանելու նպատակը միջազգային հանրությունում մարդու իրավունքների առնչությամբ Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելն է, ինչպես նաեւ պատրաստված է ներքին լսարանի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Նշվում է, որ ադրբեջանական հանրային հեռուստաընկերությունը տեսանկարահանել է հայ ռազմագերիներին, որոնք պատմում են, թե իբրեւ լավ պայմաններում են պահվում:
«Այստեղ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական մարդասիրությամբ վերադասում են իրենց հայերից, մյուս կողմից հանրային հետաքրքրություն են առաջացնում ռազմագերիների հանդեպ: Այս տեսանյութերի տարածումը գեներացնում է նաեւ ատելություն: Նրանք այդ ատելության մակարդակն են նաեւ կառավարում հասարակության ներսում: Այդ տեսանյութում խոսող բոլոր ռազագերիների կամքը ազատ չէ: Նրանք կաշկանդված են եւ գտնվում են կյանքի սպառնալիքների ներքո, չեն կարող կամային գործողություններ կատարել: Տեսանյութերի նկարահանմանը նախորդող եւ հաջորդող փուլերում նաեւ ինտենսիվանում է ճնշումը՝ բոլոր դրսեւորումներով, այդ թվում՝ հոգեբանական: Պետք է փաստենք, որ ռազմագերիների կամարտահայտությունը ազատ չէ եւ մասնագիտական կարծիքների միջոցով էլ կարելի է դա հաստատել»,- նշել է Սիրանուշ Սահակյանը:
Սահակյանն ասել է, որ տեսանյութում պատերազմից հետո Խծաբերդի հատվածից գերեվարված գյումրեցի պահեստազորայիններն են եւ երկու զինծառայողներ, որոնք Գեղարքունիքի հատվածից էին գերեվարվել:
Հարցին՝ թե ի՞նչ օգուտ է սա տալու Ադրբեջանին, Սիրանուշ Սահակյանը պատասխանել է. «Եթե առհասարակ աշխատանք չտարվի, ապա անհնար կդառնա երկրի լեգիտիմությունը պաշտպանելը, եւ նրանք էլ ընտրել են կեղծարարական մեթոդը»:
Անդրադառնալով հայ ռազմագերների հայրենադարձման խնդրին, Սիրանուշ Սահակյանն ասել է, որ իրավական գործընթացներն իրենց բնականոն ճանապարհով զարգանում են, արտասովոր զարգացումներ չկան.
«Տեսնում ենք, որ քաղաքական առումով նաեւ փոխհամաձայնեցնում են ռազմագերիների փոխանակման հարցը: Եվ սպասում կար, որ այս շաբաթների ընթացքում հայրենադարձում տեղի կունենար եվրոպական միջնորդությամբ: Այս հետաձգմանը զուգընթաց մենք սադրիչ գործելակերպ ենք տեսնում Ադրբեջանի կողմից: Օրինակ՝ ադրբեջանական դիվերսանտների ձերբակալումից հետո տեսանք, որ Ադրբեջանը առեւանգեց երկու զինծառայողների, եւ նրանց մատուցեց որպես դիվերսանտներ, ինչ-որ առումով դա եւս իրավական հարթության մեջ ուժի ցուցադրություն էր Հայաստանի հանդեպ:
Կանխատեսելի է, որ գործարքի արդյունքում եվրոպական կամ այլ երկրների միջնորդությամբ, եթե հայկական կողմը որոշ քաղաքական խնդիրների բավարարում տա, ապա դրան կհաջորդի ռազմագերիների խնդրի լուծումը»:
Նշվում է, որ Բաքվում 33 հաստատված հայ ռազմագերի կա, ինչպես նաեւ երկու զինծառայող, որոնք մայիսի 26-ին էին գերեվարվել: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ 80 չհաստատված գերեվարման փաստ կա, սակայն նրանց մասով տեղեկությունների պակաս կա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...