Հուսով ենք, որ Փաշինյանի և Ալիևի հետ Պուտինի հանդիպումներն արդյունավետ կլինեն․ Դմիտրի Պեսկով
Կրեմլը հույս ունի, որ Փաշինյանի և Ալիևի հետ Պուտինի հանդիպումներն արդյունավետ կլինեն։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հինգշաբթի օրը այստեղ կլինեն և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը, մենք ակնկալում ենք, որ շփումներ կլինեն մեր նախագահի հետ, այս շփումների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են և, իհարկե, կցանկանայինք հույս ունենալ, որ դրանք արդյունավետ կլինեն»,-նշել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հանդիպմանը, կառավարության նիստում նշել էր.
«Ռուսական կողմից առաջարկ ենք ստացել մայիսի 25-ին Մոսկվայում եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, մենք ընդունել ենք այս առաջարկը»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայաց...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ արդյունավետ է որակել հայաստանյան այցը
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան արդյունավետ է...
Հայաստանի հետևից հասնելը դժվար կլինի. Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար դժվար կլինի հասնել Հայաստանի հետևից, որի ՀՆԱ-ի աճը կազմել է ավելի քա...
Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ. Պուտինն ակնարկել է
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ անդամ...