ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին
Երկու անօդաչու թռչող սարքեր թիրախավորել են Կրեմլը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հայտնել են, որ այսօր գիշեր Կիևը փորձել է ԱԹՍ-ով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Կրեմլի նստավայրի վրա։
«Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումը որակավորվում է որպես ծրագրված ահաբեկչական գործողություն», - ասվում է հաղորդագրությունում:
Կրեմլից հայտնում են, որ բեկորների ընկնելու հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան։
Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկը փոփոխությունների չի ենթարկվել։
Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել` որտեղ և երբ անհրաժեշտ կհամարի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրիգոժինը դիմում է Պուտինին, Շոյգույին և Ռուսաստանի բնակիչներին
Wagner PMC-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը տեսաուղերձ է ձայնագրել պաշտպանության նախարարության ղեկավարությանը, նախագահին և հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում․ Քյարամյան
Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում. Ժամանակը կգա, կերեւա՝ ով է դավաճան, ով է փոքրոգի, գումարով կամ այլ շահերով տոգո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղթանակի շքերթից հետո Փաշինյանն ու Պուտինը կարճ զրույց ունեցան
Տեսախցիկները ֆիքսել են, որ Մոսկվայում Մայիսի 9-ի հաղթանակի շքերթից հետո կարճ զրույց ունեցան։ Հիշեցնենք՝1945 թվականին ճիշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիշերը Պուտինը հրատապ Կրեմլ է գնացել․ Պեսկովն ասել է, թե ինչու
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի՝ ուշ երեկոյան Նովո-Օգարյովոյից Կրեմլ ժամանելու...