ԱԽ քարտուղարի սենսացիոն հայտարարությունը Լաչինի միջանցքը ՌԴ-ին հանձնելու մասին. «Հրապարակ»
«Նախօրեին Հ1-ի եթերում ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հակառուսական քարոզչությունն ավարտել է սենսացիոն հայտարարությամբ: Ասել է, որ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը «պատկանում» է ՌԴ-ին, «եւ Լաչինի միջանցքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը»։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում ասված է․
«Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ եւ միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։
ԱԽՔ-ի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները նոյեմբերի 9-ի տեքստը հետագայում խմբագրել են` Լաչինի միջանցքը տալով ՌԴ-ին, սակայն այդ մասին հանրությանը չեն տեղեկացրել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լա...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...
Արցախի պետնախարարը Լենցովի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Քիչ առաջ ավարտվեց ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Այս մասին գրում...