Անցակետի ստեղծումն «ազգային անվտանգության պահանջն է». Ադրբեջանի ԱԳՆ
Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետի ստեղծումն Ադրբեջանի «ազգային անվտանգության պահանջն է»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ, որը տարածվել է ի պատասխան Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հայտարարությանն առ այն, որ Կանադան խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով և որ Բաքվի այս քայլն ակնհայտորեն խաթարում է ամբողջ տարածաշրջանի խաղաղ գործընթացն ու կայունությունը։
«Կանադական կողմը պետք է տեղյակ լինի, որ Ադրբեջանի կողմից «սեփական ինքնիշխան տարածքի» ) սահմանին անցակետի ստեղծումը մեր երկրի «օրինական» իրավունքն է։ Բաքուն այսպիսով չի դուրս գալիս միջազգային որևէ նորմից: Հայաստանի հետ սահմանին նոր անցակետ ստեղծելու որոշումը կայացվել է՝ ելնելով Ադրբեջանի ազգային անվտանգության պահանջներից: Կանադական կողմի հայտարարությունները, թե Լաչինի ճանապարհը փակ է, «հիմքեր չունեն» և նոր անցակետը կկարգավորի պետական սահմանային գոտում մուտք-ելքի ռեժիմը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Բաքուն նաև կոչ է արել Օտտավային չօգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի հետ կապված։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում:
Հայտնել էինք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լա...
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...